շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
«Շարունակելու ենք համագործակցությունը բոլոր գործընկերների հետ»․ Խանդանյանը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին

«Շարունակելու ենք համագործակցությունը բոլոր գործընկերների հետ»․ Խանդանյանը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին

Հուլիսի 26-ին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ հրաժարվել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցություններից:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իշխող կուսակցությունը քննարկում է Անկարայի հետ բանակցային գործընթացը դադարեցնելու հնարավորությունը՝ վերջինիս ապակառուցողական քաղաքականության ու մոտեցումների շարունակման դեպքում, ինչին ի պատասխան պատգամավորը շեշտեց անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հռչակեց Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության օրակարգի մասին։ Նա հիշեցրեց, որ Խաղաղության օրակարգը ենթադրում է, որ Հայաստանը պետք է կարգավորի իր հարաբերությունները հարեւանների հետ։ Ուստի այդ նպատակին հասնելու համար մենք պետք է զգալիորեն ընդլայնենք մեր ջանքերը։

«Որոշակի պահի հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցումն հակաարդյունավետ է, հատկապես՝ մեր ռազմավարության եւ հետագա տեսլականի տեսանկյունից, այնպես որ՝ ոչ։ Մենք այդպիսի ցանկություն չունենք։ Շարունակելու ենք համագործակցությունը բոլոր գործընկերների հետ»,- ընդգծեց Խանդանյանը։

  • Կիսվել: