Մենք անցել ենք շատ բարդ ժամանակաշրջան՝ շարունակելու եմ հավատարիմ մնալ մեր քաղաքական թիմին. Նաիրի Սարգսյան
Ինձ համար մեծ պատիվ էր հեղափոխությունից հետո զբաղեցնել հեղափոխության առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նաիրի Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նաիրի Սարգսյանը ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից և նշանակվի կառավարության աշխատակազմի ղեկավար:
Նա, մասնավորապես, գրել է․
«Ես աշխատել եմ մեծ սիրով և նվիրվածությամբ, հաճելի էր օգնել մարդկանց, ովքեր ինչ-որ խնդրով դիմում էին մեզ։ Վերջին 3,5 տարվա ընթացքում քիչ եմ ժամանակ հատկացրել իմ ընտանիքին և ընկերներին, հնարավորություն կունենամ լրացնել այդ բացը և մի փոքր հանգստանալ։ Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, ինձ այս բարձր պաշտոնը վստահելու համար։ Մենք միասին անցել ենք շատ բարդ ժամանակաշրջան՝ պատերազմ, համավարակ, 2 արտահերթ ընտրություններ և այլն։
Շարունակելու եմ հավատարիմ մնալ մեր քաղաքական թիմին և աջակցելու եմ ինչով կարող եմ: Շնորհակալ եմ ինձ հետ աշխատած նախկին և ներկա բոլոր գործընկերներիս: Շնորհակալ եմ մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր այս ընթացքում աջակցել և ուժ են տվել ինձ»։


