ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Գորիսում ներդրումների աճ կա․ Փաշինյանի այցը Սյունիք շարունակվում է

Գորիսում ներդրումների աճ կա․ Փաշինյանի այցը Սյունիք շարունակվում է

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գորիս։ Այցի ընթացքում նրան ուղեկցում են Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։  Գորիսի Մաշտոցի պողոտայում շրջելիս քաղաքպետ  Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ասաց, որ շուրջ 30 տարի չվերանորոգված ճանապարհը այս պահին ճանապարհը 257 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է։  «Սա սուբվենցիոն 5 ծրագրերից մեկն է։ Ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև ընթացիկ տարվա վերջ»,- ասաց նա։

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի խոսքերով Գորիսում այս պահին իրականացվում են 790 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրեր։  Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն էլ ընդգծեց, որ անցած տարի Սյունիքի մարզում իրականացվել է 450 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր, ներկայացված է եղել 10 հայտ, այս տարի հաստատվել է 26 հայտ, գումարը կազմում է 3 միլիարդ 750 միլիոն դրամ։

Խոսելով բյուջեի կատարման ցուցանիշբերի մասին քաղաքապետն ընդգծեց, որ անցած տարի 100 տոկոսով բյուջեն կատարվել է։  «Բայց ես մի այսպիսի ցուցանիշ էլ ասեմ։ 2017 թվականին սեփական եկամուտը եղել է 153 միլիոն դրամ, 2018 թվականին դարձրել ենք 221 միլիոն դրամ, այս պահին 250 միլիոն դրամ է, 2020 թվականին պլանավորում ենք 300 միլիոն դրամ»,- նշեց Գորիսի քաղաքապետը։

Գորիսի քաղաքապետը նաև հայտնեց, որ Գորիսում  ներդրումների շատ լուրջ ծավալներ կան այս պահին։ Նա ընդգծեց, որ հիմնականում հյուրանոցներ են կառուցվում։ «Համայնքը պատմամշակութային կոթողների վերանորոգման աշխատանքներ է տանում, ինչի արդյունքում զբոսաշրջությունն ակտիվացել է»,- նշեց Առուշանյանը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ընդգծեց, որ առանց Երևան քաղաքի սեփական եկամուտների մարզերի սեփական եկամուտները 2․5 միլիարդ դրամով ավել են, քան 2018 թվականին։

 

  • Կիսվել: