երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սեյրան Օհանյանից կուզեի հասկանալ՝ բարիկադներ կազմելը ինչի՞ համար է. Անդրանիկ Քոչարյան

Սեյրան Օհանյանից կուզեի հասկանալ՝ բարիկադներ կազմելը ինչի՞ համար է. Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի Պաշտապնության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական՝ 11-րդ անգամ Արթուր Ղազինյանին չընտրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Նիստը նախագահող Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե կուզեր, որ Սեյրան Օհանյանը ներկա լիներ նիստին, քանի որ հարցեր ունի Օհանյանին:

«Ճիշտ է, միտինգներում կարելի է տեսակետներ ասել, բայց հանձնաժողովի նիստերը հանձնաժողովի նիստ են ու իր պարտադիր պահանջներն է թելադրում», - ասաց նա:

Քոչարյանն ասաց, թե երեկվա հանրահավաքում շատ վտանգավոր թեզ է լսել բարիկադների մասին:

«Ընտրություններից հետո բարիկադներ չկան, կան քաղաքական օրակարգերի քննարկման պետական հարթակներ, որոնցից մեկը նաև այս հանձնաժողովի նիստերն են: Եթե Սեյրան Օհանյանն այստեղ լիներ՝ կուզեի հասկանալ՝ ջոկեր կազմելը, բարկադներ կազմելը ինչի՞ համար է, եթե այդ պատասխանը կարողանայինք գտնել, գտնելու համար պետք է պարոն Օհանյանը այստեղ լիներ», - հայտարարեց Քոչարյանը:

  • Կիսվել: