չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Սերժ Սարգսյանը կմասնակցի ընդդիմության հրավիրած հանրահավաքին

Սերժ Սարգսյանը կմասնակցի ընդդիմության հրավիրած հանրահավաքին

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի ապրիլի 5-ին խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հրավիրած հանրահավաքին:

Այս մասին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին: Մասնակցելու է ոչ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, մասնակցելու է ոչ միայն որպես Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական ավանդ ունեցող մարդ, այլ մասնակցելու է որպես Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացի»,- ասաց Աշոտյանը:

  • Կիսվել: