հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սերժ Սարգսյանն անիծեց Իշխան Սաղաթելյանին, երբ նրան համարեց ընդդիմության առաջնորդ. ԱԺ նախագահ

Սերժ Սարգսյանն անիծեց Իշխան Սաղաթելյանին, երբ նրան համարեց ընդդիմության առաջնորդ. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անիծեց Իշխան Սաղաթելյանին, երբ նրան համարեց ընդդիմության առաջնորդ։

«Սերժ Սարգսյանն անիծեց իրեն՝ այդ բառերն ասելով, ոչ թե ասաց, այլ՝ ճանապարհեց, շնորհակալություն, ի դեպ, պարո՛ն Սարգսյան», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը։

Նա նշեց, թե Հայաստանում այլևս ընդդիմություն չկա. «Ֆալշ ստարտ արեցին»։

Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունն ինչ արել է, արել է ի օգուտ իշխանության։

«Մեզ ասում էին՝ ինչո՞ւ չեք ցրում միտինգը, իսկ ինչո՞ւ ցրեինք, իրենք ինչ գործողություն արել են, արել են ի վնաս իրենց», - նշեց ԱԺ նախագահը։

  • Կիսվել: