չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ ՀՀ և ԼՂ նախկին նախագահների հանդիպման մասին

Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ ՀՀ և ԼՂ նախկին նախագահների հանդիպման մասին

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է ՀՀ և ԼՂ նախկին նախագահների հանդիպման մասին մամուլում տարածված տեղեկատվությանը։

"Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հաստատում է ս.թ. մարտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման փաստը:

Թե´ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական",- ասված է գրասենյակի հաղորդագրությունում։

 

  • Կիսվել: