կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սերգեյ Բագրատյանը ստում է․ Դավիթ Անանյան

Սերգեյ Բագրատյանը ստում է․ Դավիթ Անանյան

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախկին նախարար Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ԱԺ ամբիոնից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ինչ որ զեկույց էր ներկայացնում: Չեմ անդրադառնա պատգամավորի և նրա ներկայացրած զեկույցի որակին ու մակարդակին:

Ուղղակի անդրադառնամ պատգամավորի այն ասածին, որ բանավոր խնդրել է և մի տաս անգամ էլ զանգահարել է ինձ՝ հրավիրելով մասնակցել հանձնաժողովի նիստին:

Հայտնում եմ, որ պատգամավորը ստում է»:

Նշենք, այսօր ԱԺ-ում քննարկվել է մետաղական հանքարդյունաբերության հարցերով քննիչ հանձնաժողովի զեկույցը:

Պատգամավորը Սերգեյ Բագրատյանն իր ելույթում նշել է․ «Ծառայության ղեկավարը հրավիրվել է քննիչ հանձնաժողով, բայց չի եկել: Պետք է մեխանիզմ գտնել, որ քննիչ հանձնաժողով չներկայանալու դեպքում պաշտոնյան պետք է աշխատանքից ազատված համարվի, որովհետև մենք պետության համար կարևոր խնդիրներ ենք լուծում: Բարձրաստիճան պաշտոնյան որ արհամարհի քննիչ հանձնաժողովին, մենք ի՞նչ կարող ենք պահանջել մասնավոր ընկերություններից, որոնք ասում են՝ մենք պարտավորություն չունենք ինֆորմացիա տրամադրելու: Մենք պետք է մեխանիզմ գտնենք, որ ինֆորմացիա տրամադրեն՝ իհարկե պահելով նաև առևտրային գաղտնիքը»:


  • Կիսվել: