ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի միջնորդությունը․ Արմեն Սարգսյանը որպես վկա ՍԴ չի հրավիրվի
Այսօր ՍԴ-ն շարունակում է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց, որ դատարանը որոշել է մերժել Հրայր Թովմասյանի միջնորդությունը, որը վերաբերում էր ՀՀ նախագահին որպես վկա դատարան հրավիրելուն:
Միջնորդությունը մերժվեց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 52 հոդվածով ամրագրվում է դատավարության կողմի որպես վկա հանդես գալու դատավարական ընթացակարգը, մինչդեռ ՀՀ նախագահը սույն գործով դատավարական կարգավիճակ չունի:
Երեկ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ Հանրապետության նախագահը պետք է պարզաբանի, թե ինչ պարագայում, ինչ պայմաններում է որոշել ընտրությունները նշանակել հունիսի 20-ին՝ մի օր, որի մասին նախապես հայտարարել էր վարչապետը: Այս միջնորդությանը դեմ էր արտահայտվել դատավոր Վահե Գրիգորյանը:


