երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը վաղն առավոտյան կհարցաքննվի

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը վաղն առավոտյան կհարցաքննվի

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը վաղը ժամը 10:30-ին կհարցաքննվի: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Վաղը ժամը 10:30-ին Հատուկ քննչական ծառայության քննիչը պարոն Թովմասյանի հետ կապված քննչական գործողություն է կատարելու, հարցաքննություն է տեղի ունենալու»,- ասաց Մակինյանը:

Նա նաև ասաց, որ այսօր ՀՔԾ քննիչները այցելել էին ՍԴ, սակայն ինչ գործողութնուններ էին այնտեղ կատարել չգիտի։ 

Ավելի ՀՔԾ-ից InfoPort.am-ին հայտնել էին, որ Սահմանադրական դատարանում Հատուկ քննչական ծառայության քննիչները խուզարկություն չեն կատարել։ Մինչդեռ, ինչպես ավելի վաղ հայտնել էր InfoPort-ը, ՍԴ-ում են ոչ միայն ՀՔԾ քննիչները, այլև Ազգային անվտանգության աշխատակիցները, որոնք առգրավել են որոշ փաստաթղթեր։

Ինչպես InfoPort-ին հայտնեց ՍԴ-ում իր աղբյուրը, փաստաթղթերի առգրավման պատճառը, ըստ ամենայնի, Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ կոմպրոմատների հավաքագրումն է, հետագայում նրանց վրա ճնշում գործադրելու ու թոշակի ուղարկելու նպատակով։

«Հարյուրավոր գորշեր են քննել, ինչ իմանաս, ինչ կհայտնաբերեն»,- նշեց նա։ Միևնույն ժամանակ աղբյուրը չբացառեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և որոշ ՍԴ դատավորների ձեռբակալման հնարավորությունը։

  • Կիսվել: