երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՍԴ դատավորների թեկնածուների քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին

ՍԴ դատավորների թեկնածուների քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին

Սահմանադրական դատարանի դատավորի երեք թափուր պաշտոնների համար առաջադրված թեկնածուների ընտրությունը տեղի կունենա սեպտմեբերի 15-ին առավոտյան ժամը 10։10-ից մինչև ժամը 11։40։

Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նշենք, որ այսօր Ազգային ժողովը ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար առաջադրված երեք թեկնածուների ընտրության հարցն էր քննարկում։ Իրենց թեկնածուներին առաջադրել են Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:

  • Կիսվել: