երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը չենք մասնակցի. ԼՀ պատգամավոր

ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը չենք մասնակցի. ԼՀ պատգամավոր

Այսօր ԱԺ նիստում ԼՀ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց, որ իրենց խմբակցությունը ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը չի մասնակցելու:

Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը նախատեսված է սեպտեմբերի 15-ին:

Սիմոնյանը նշեց. ՛՛Հակաիրավական գործընթացը, որն այս դահլիճում տեղի է ունեցել Սահմանադրության փոփոխության համատեքստում, շարունակվում է, և այս ընտրությունը նաև այդ հակաիրավական գործընթացի հետևանքն է՛՛:

Նա ասաց, որ  որքան էլ մեծ ցանկություն ունենա քվեարկելու հատկապես իր դասախոսի և մյուս թեկնածուների օգտին, դրա հնարավորությունը չունի, որովհետև, պատգամավորի խոսքով, ՛՛ինչպես ճշմարտությունն է ավելի կարևոր, այնպես էլ Սահմանադրությունն է ՀՀ քաղաքացու համար ավելի մեծ արժեք, քան մնացած արժեքները իրավական բնագավառում՛՛:

՛՛Հանրության մոտ մի այսպիսի ընկալում կա, որ իշխանության այսօրվա թիմը այնքան էլ արհեստավարժ չէ կառավարման կամ մեկ այլ բնագավառում: Ես ուզում եմ ասել՝ չէ, իշխանության այսօրվա թիմը շատ պրոֆեսիոնալ է, հատկապես չեղած տեղը խնդիրներ առաջացնելու և այդ խնդիրները քաջաբար հաղթահարելու բնագավառում՛՛,-ասաց ԼՀ խմբակցության պատգամավորը:

  • Կիսվել: