Սասնա Ծռերը Ամանորը անց կացրեցին Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ
Սասնա Ծռերը Ամանորը անց կացրեցին Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ։
"Շնորհավորում ենք ռազմագերի Սմբատ Բարսեղյանի Ամանորը",- վանկարկում էին նրանք։
Սասնա ծռերի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է․ "Սիրելի՛ հայրենակիցներ
Շնորհավորում ենք բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Թող 2020-ին հեղափոխությունն ավարտին հասնի և դառնա միացման, ազատության ու բարեկեցության տարի։
Արցախը լիարժեք կերպով դե յուրե միանա Հայաստանի Հանրապետությանը և մենք ամբողջանանք ու հզորանանք։
Դրա շնորհիվ քաղաքացին և պետությունն ազատվեն օտար ու յուրային մենաշնորհներից և մենք կարողանանք լիարժեք կերպով ապրել ու արարել։
Այս երկուսի շնորհիվ վերջապես մեռյալ կետից շարժենք տնտեսությունը և սկսենք կերտել մեր արժանապատվությանը հարիր բարեկեցիկ ապագա։
Աստվածն առաջ"։