շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Սահմանադրության վերաբերյալ ՀՀ փաստարկները Բաքվին չեն գոհացրել, ՀՀ ՍԴ-ի որոշումը դժվարացրեց իրավիճակը. Բայրամով

Սահմանադրության վերաբերյալ ՀՀ փաստարկները Բաքվին չեն գոհացրել, ՀՀ ՍԴ-ի որոշումը դժվարացրեց իրավիճակը. Բայրամով

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է, մյուս 2 կետի շուրջ աշխատանքները շարունակվում են, ասել է ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Նախաբանի տեքստը և 15 կետերը գրեթե ամբողջությամբ համաձայնեցված են: Իսկ 2 կետերի շուրջ մենք բաց հարցեր ունենք. դրանց վրա աշխատանքները շարունակվում են։ Արդեն եղել է բանակցությունների և տեքստերի փոխանակման մի քանի փուլ։ Լիովին համաձայնեցված տարբերակի դեռ չի հաջողվել հասնել։ Աշխատանքը շարունակվում է», - ասել է Բայրամովը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ «խաղաղության հասնելու գործընթացը բարդացնում է Հայաստանի Սահմանադրությունը, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»:

«Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է վերջին շրջանում։ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումը էլ ավելի է բարդացրել իրավիճակը։ Մասնավորապես, որոշում է կայացվել Հայաստանի Սահմանադրության նախաբանի անփոփոխելիության մասին։ Հենց նախաբանում անդրադարձ է կատարվում Անկախության հնչակագրին, որն իր հերթին պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի դեմ», - նշել է նա:

Բայրամովի խոսքով՝ հետպատերազմական շրջանում Ադրբեջանն ու Հայաստանը շարունակել են խաղաղության շուրջ բանակցությունները և կարծիքների փոխանակումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները շարունակվում են խաղաղության պայմանագրի շուրջ, շարունակվել են տեքստային փոխանակումները և այստեղ, չնայած բաց հարցերին, ակնհայտ առաջընթաց է գրանցվել», - նշել է նա:

  • Կիսվել: