երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Սաֆարյանի խնդրանքով Կոմանդոսը մասնակցել է ՀԽ քննարկումներին

Սաֆարյանի խնդրանքով Կոմանդոսը մասնակցել է ՀԽ քննարկումներին

2019-ի դեկտեմբերին Հանրային Խորհրդի անդամ, գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր Խորհրդում իր անդամակցությունը դադարեցնելու մտադրության մասին։

Սակայն այսօր Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի խնդրանքով Արկադի Տեր-Թադևոսյանը այլ գործընկերների՝ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի և նույն հանձնաժողովի ենթահանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Օհանյանի հետ միասին հանդիպեց և քննարկեց Հանրային խորհրդի առջև ծառացած խնդիրները և անելիքները: Քննարկման մասնակիցները կարծիքներ հայտնեցին ՀԽ նախագահի նախաձեռնած հանդիպումների շրջանակներում այլ գործընկերների հայտնած առաջարկների վերաբերյալ ու սեփական տեսլականը ներկայացրեցին Հանրային խորհրդի իսնտիտուցիոնալ կայացման ու ռազմավարության մշակվող փաստաթղթի շուրջ։

Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց այն մոտեցումները և հրատապ խնդիրների լուծման հրամայականը, որոնք կարող են իրեն հնարավորություն տալ իր բազմամյա մասնագիտական փորձառության ոլորտում՝ պաշտպանության բնագավառում, ավելի մեծ նպաստ բերել պաշտպանական քաղաքականությունների բարելավմանը, այդ բնագավառում և ՀԽ ինստիտուցիոնալ գործառնության պայմաններում Կառավարությանը փորձագիտական ու խորհրդատվական ծառայություններ մատուցելու գործում։

  • Կիսվել: