կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սադիկ Խանը դարձյալ հաղթել է Լոնդոնի քաղաքապետի ընտրություններում

Սադիկ Խանը դարձյալ հաղթել է Լոնդոնի քաղաքապետի ընտրություններում

Լոնդոնի գործող քաղաքապետ, Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Սադիկ Խանը երկրորդ անգամ հաղթել է Բրիտանիայի մայրաքաղաքի ղեկավարի ընտրություններում:

Այդկերպ 51-ամյա քաղաքական գործիչը, որն առաջին անգամ դարձել էր Լոնդոնի քաղաքապետ 2016 թվականին, կշարունակի զբաղեցնել այդ պաշտոնը եւս երեք տարի, գրում է ВВС ռուսական ծառայությունը:
 
Սովորաբար Լոնդոնի քաղաքապետն ընտրվում է չորս տարի ժամկետով, սակայն Խանի նախորդ ժամկետը երկարաձգվել էր 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի ֆոնին ընտրությունները չեղարկելու պատճառով: Խանի հիմնական մրցակիցը պահպանողականների թեկնածու Շոն Բեյլին է, որը զբաղեցրել է երկրորդ տեղը:
 
Քաղաքապետի ընտրություններն անցկացվել են երկու փուլով: Բրիտանիայում գործող համակարգով՝ քաղաքապետերի քվեարկության դեպքում բնակիչները կարող են սատարել միաժամանակ երկու թեկնածուի՝ նշելով իրենց առաջին եւ երկրորդ նախասիրությունը: Եթե առաջին փուլի արդյունքում թեկնածուներից եւ ոչ մեկը չի հավաքում ձայների 50 տոկոսը, սկսվում է երկրորդ փուլը, երբ հաշվում են ընտրողների երկրորդ նախասիրությունները:

  • Կիսվել: