կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ռուսաստանը ծրագրել է Ադրբեջանի տարածքով Հայաստան էլեկտրաէներգիա մատակարարել. Շուլգինով

Ռուսաստանը ծրագրել է Ադրբեջանի տարածքով Հայաստան էլեկտրաէներգիա մատակարարել. Շուլգինով

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը հայտարարել է, որ դիտարկում են Ադրբեջանի տարածքով Հայաստան, իսկ այդտեղից Իրան և այլ երկրներ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը։ Այս մասին նա ասել է Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ըստ Շուլգինովի՝ առաջին փուլում Ռուսաստանը պայմանավորվում է Թեհրանի և Բաքվի հետ՝ օգտագործելու առկա ենթակառուցվածքները՝ առանց նոր շինարարության։

Նախարարը նշել է, որ խոսքը 300 ՄՎտ մատակարարումների մասին է, և հույս է հայտնել, որ գործարքը կընթանա, քանի որ ծրագրի բոլոր մասնակիցները շահագրգռված են:

 

  • Կիսվել: