երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի լինի․ Զախարովա

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի լինի․ Զախարովա

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում РИА Новости-ին տված հարցազրույցում:

«Ռուսաստանը չէ, որ ճանաչել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավունքները, դա արել է Հայաստանի ղեկավարությունը։ Դա իրենց ՝ Հայաստանի ժողովրդի որոշելիքն է, թե ինչպես վերաբերվել դրան ։ Բայց պետք չէ Երևանում կայացվող որոշումների մեղքն ու պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Պետք չէ Ռուսաստանում թշնամի փնտրել։ Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի թշնամին և երբեք չի լինի», - ընդգծել է նա։

Զախարովան նաև հավելել է, որ Մոսկվայի կոշտ արձագանքը Ռուսաստանի մասին Երևանի կտրուկ արտահայտություններին «պայմանավորված է հասկացությունների փոփոխությամբ»:

«Մենք նույնիսկ ոչ այնքան ուշադրություն ենք դարձրել անձնական պլանի տոնայնությանը եւ վիրավորական բառերին, այլ որ դրանք հիմնված էին անճշտության կամ փաստերը արտացոլմամբ փոխարինելու փորձի վրա: Ահա թե ինչն է առաջացրել մեր արձագանքը, դրա համար էլ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ-ը», - նշել Է Զախարովան ։

Նրա խոսքով ՝ «եթե արձագանքենք մեզ ուղղված ամենօրյա գռեհիկ կոչերին, ապա կարելի է այլեւս չաշխատել, այլ միայն բողոքի նոտաներ գրել» ։

«Երկրորդ, դա մեր ոճը չէ արձագանքել այդ կոպտությանը։ Մենք վեր ենք այդ ամենօրյա շրջադարձից, բացի իրավիճակներից, երբ խոսքը գնում է սկզբունքային նշանակություն ունեցող հասկացությունների փոխարինման մասին», - պարզաբանել է գործակալության զրուցակիցը ։

Բացի այդ, Զախարովան նախազգուշացրել է «մեղավորներին գտնելու գայթակղության» վտանգի մասին, երբ «ինչ-որ բան չի ստացվում կամ սխալ է ընթանում»:

«Քանի որ դա կարող է հանգեցնել աղետալի հետևանքների ։ Դա վտանգավոր է Հայաստանի համար», - եզրափակեց նա ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: