շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանը չի ցանկանում կործանել Հայաստանի հետ հարաբերությունները, բայց կարող է սկսել ՀՀ–ին դիտարկել որպես Արևմուտքի հակառուսական պլացդարմ․ Դմիտրի Սուսլով

Ռուսաստանը չի ցանկանում կործանել Հայաստանի հետ հարաբերությունները, բայց կարող է սկսել ՀՀ–ին դիտարկել որպես Արևմուտքի հակառուսական պլացդարմ․ Դմիտրի Սուսլով

Ռուսաստանը չի ցանկանում կործանել Հայաստանի հետ հարաբերությունները, բայց կարող է սկսել ՀՀ–ին դիտարկել որպես Արևմուտքի հակառուսական պլացդարմ։ Այս մասին ասաց Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և միջազգային քաղաքականության ֆակուլտետի եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Երևանում անցկացվող «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ։
 
«Ռուսաստանը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Հայաստանի հետ` հասկանալով, որ քանդելն ավելի հեշտ է, քան կառուցելը։ Մոսկվան հիմա ազդակներ է ուղարկում այն մասին, որ Հայաստանի ներկայիս քաղաքականությունը չի նպաստում անվտանգությանն ու բարգավաճմանը», – նշեց փորձագետը։
Նրա խոսքով` Մոսկվան հույս ունի, որ որոշակի եզրակացություններ կարվեն, և ձգտում է նվազեցնել ռիսկերը։ Փորձագետը համոզված է նաև, որ ՌԴ–ն խուսափելու է Հայաստանի վրա տնտեսական ճնշման միջոցներից, քանի որ պատժամիջոցային ճնշման պայմաններում ՀՀ–ն եղել և շարունակում է մնալ կարևոր առևտրատնտեսական գործընկեր։
 
«Այն պահից, երբ ՌԴ–ն սկսի Հայաստանն ընկալել որպես Արևմուտքի հակառուսական պլացդարմ, հետևանքները հանրապետության համար տխուր կլինեն։ Սակայն Հայաստանի ներկայիս քաղաքականության շարունակության արդյունքը կլինի նրա դեմ ուրիշների կողմից ուժի զանգվածային կիրառումը։ Օրինակ` Թուրքիայի, որն արդեն ԼՂ–ում պատերազմել է Հայաստանի հետ», – ասաց Սուսլովը։
 
Նա կարծում է, որ Հայաստանի անվտանգության հարցում իրավիճակի վատթարացման, իրավիճակի խորացման հետ զուգահեռ հայ հասարակությունը ստիպված կլինի եզրակացություններ անել և ներքին գործընթացների արդյունքում փոխել արտաքին քաղաքականությունը։

  • Կիսվել: