շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին  Կալաշնիկովի հնչեցրած հակահայ հայտարարությունների վերաբերյալ։ Այս  տեղեկությունը հաստատեցի ՀՀ ԱԳՆ-ից։

«Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը դեսպանընկալ պետության արտաքին քաղաքական գերատեսչության ուշադրությունն է հրավիրել ՌԴ Պետդումայի պատգամավորի կողմից վերջին շրջանում արված հայտարարությունների վրա՝ նշելով, որ դրանք համահունչ չեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն ու բովանդակությանը»,- նշվում է ԱԳՆ պարզաբանման մեջ։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, մասնավորապես, ասել է․

«Ես հայերին ասել եմ, որ այդ դո՛ւք չեք մեր դաշնակիցները, մենք ենք ձեր դաշնակիցները: Մենք ձեզ փրկել ենք և՛ թուրքական ոճիրի ժամանակ, փրկում ենք և հիմա: Որտե՞ղ կլինեիք… պետք է ազնիվ լինել: Այդ դուք չեք մեր դաշնակիցները, դուք չեք գնա կռվեք Ղրիմի համար, որը չեք ճանաչել, դուք նույնիսկ Ղարաբաղը չեք ճանաչել»: Նա հայերին խորհուրդ է տալիս՝ «այնպես որ ծուղրուղու մի կանչեք», և հավելում․ «Կարծում եք, որ մենք այլ բան չունե՞նք անելու, պետք է ամեն ինչ թողնենք ու գանք ձեզ համար կռվե՞նք»։

  • Կիսվել: