շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ի՛նչ է անելու․ Սարգսյանը՝ ՀՀ-ից ՀԱՊԿ-ի դուրս գալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

Ռուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ի՛նչ է անելու․ Սարգսյանը՝ ՀՀ-ից ՀԱՊԿ-ի դուրս գալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանեց ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ոչ թե ՀՀ-ն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից։

՛՛Ես միշտ ներքուստ ծիծաղել եմ բոլոր այն մարդկանց վրա, ովքեր ռուսներին բացատրում էին ռուսների շահերը, կամ ովքեր ռուսներին բացատրում էին, թե իրենք ինչ քայլեր պետք է անեն։ Կարծում եմ՝ Ռուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ինչ է անելու, իսկ եթե այստեղ այլ ցանկություններ կան, որոնք ինչ-որ ձևով նշմարվում են, դա արդեն միայն ՀՀ իշխանություների պրոբլեմը չէ, դա նաև Հայաստանի քաղաքացիների անվտանգության խնդիրն է՛՛,-ասաց նա:

Սարգսյանը հավելեց, որ սա այն տեղն է, որտեղ շատ երկար մտածել պետք չէ, այլ պետք է ճիշտ որոշում կայացնել։

 

  • Կիսվել: