ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսաստանի հետ պետք է ունենանք շատ ավելի խորացված հարաբերություններ. չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում. Քոչարյան

Ռուսաստանի հետ պետք է ունենանք շատ ավելի խորացված հարաբերություններ. չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում. Քոչարյան

Լուկաշենկոն ասել է այն, ինչ ուրիշները մտածում են մեր մասին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այսօր իշխանությունն անում է ամեն ինչ, որ հենց այդ մտածելակերպն արմատավորվի կամ չեն անում ոչինչ, որ այլ պետությունների ղեկավարները սկսեն այլ կերպ մտածել մեր մասին», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ինչ վերաբերում է Միութենական պետության մասին խոսակցություններին, Քոչարյանն ասաց, թե քանի որ առաջարկ և քննարկում չկա, դժվար է գնահատել՝ ինչ կլինի։

«Կլինի առաջարկ՝ պետք է քննարկել և շատ սթափ հաշվարկով մտնել կամ չմտնել նման կարգի գործընթացների մեջ։ Ես տեսնում եմ մեկ բան, որ Ռուսաստանի հետ պետք է ունենանք շատ ավելի խորացված հարաբերություններ։ Չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։

  • Կիսվել: