շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանի առաջարկած տարբերակներն անընդունելի են․ Բրիտանիայի դեսպան

Ռուսաստանի առաջարկած տարբերակներն անընդունելի են․ Բրիտանիայի դեսպան

Կան ապացույցներ, որ Ռուսաստանի առաջարկած տարբերակներն անընդունելի են։ Այս մասին այսօր «Հարավային Կովկաս. միտումները եւ հեռանկարները ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալահերը՝ մեկնաբանելով Երեւանի եւ Բաքվի բանակցությունները։

«Բայց խաղաղության գործընթաց կա։ Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել երկու երկրներին, որպեսզի նրանք կառուցողական ձեւով գտնեն երկու կողմերի համար ընդունելի լուծումներ»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ առայժմ կա խաղաղության հաստատման գործընթաց, պետք է օգտվել դրանից։

«Անհրաժեշտ է աջակցել կողմերի միջեւ երկխոսությանը եւ ապահովել ամուր լուծում։ Կարող են հարցեր լինել այն մասին, թե որ հարթակն է ավելի արդյունավետ, բայց դա պետք է որոշեն կողմերը։ Բավական ակտիվ էր Արեւմուտքի մասնակցությունը, այդ թվում ԱՄՆ-ի կողմից»,- ավելացրել է դեսպանը։

  • Կիսվել: