հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուսաստան մեկնել  ցանկացողները կառավարության մոտ․ ուղիղ

Ռուսաստան մեկնել ցանկացողները կառավարության մոտ․ ուղիղ

Ռուսաստանում բնակվող, սակայան ՀՀ քաղաքացիություն ունեցող քաղաքացիները կրկին հավաքվել են կառավարության դիմաց՝ պահանջելով հնարավորություն ստեղծել, որպեսզի կարողանան մեկնել ՌԴ։

Այս պահին քաղաքացիները ստորագրահավաք են իրականացնում կառավարության փոխանցելու համար։

Նշենք, որ նրանք Հայաստան են եկել ամիսներ առաջ ու հիմա չեն կարողանում վերադառնալ, միանալ իրենց ընտանիքներին, քանի որ կորոնավիրուսի պատճառով սահմանները փակ են:

Բողոքող քաղաքացիները ՌԴ մեկնել ցանկացող անձանց ցուցակ կազմեցին կառավարությանն հանձնելու համար։ 

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ թեև հույս չունեն, որ ինչ-որ մեկը կիջնի իրենց մոտ, սակայն  նախօրոք ցուցակագրում են, որպեսզի իրենք ներկայացնեն, թե ով ինչ խնդրով է մոտեցել:

«Այս ցուցակը ներկայացնելու ենք կառավարությանը, հիմնական մասը Ռուսաստան մեկնել ցանկացողներն են: Ցուցակում շատ են` 150 և ավելի մարդ: Ֆեյսբուքում ունենք խումբ, որտեղ 2000 և ավելի մասնակիցներ կան, բոլորը չեն կարողացել գալ, շատերը մարզերից են: Հույս ունենք, որ կառավարությունից կզանգահարեն, եթե չեն զանգահարի, թող իջնեն, մեր հարցին լուծում տան, գնանք, պարտադիր չէ զանգեն»,- ասաց նա:

  • Կիսվել: