շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսական կողմը հայ-ադրբեջանական կարգավորման երկու մասնակիցներին էլ մշտապես կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել. Գալուզին

Ռուսական կողմը հայ-ադրբեջանական կարգավորման երկու մասնակիցներին էլ մշտապես կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել. Գալուզին

Ռուսական կողմը հայ-ադրբեջանական կարգավորման երկու մասնակիցներին էլ մշտապես կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում և սահմանամերձ հատվածներում։ Այս մասին ռուսական ՛՛Իզվեստիա՛՛-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի վերջին սրումը։

՛՛Հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ուզում ենք կրկնել, որ մենք երկու կողմերին փոխադարձ զսպվածության կոչ ենք անում, որպեսզի միջադեպեր չառաջանան՝ հատկապես կրակոցներով, զոհերով և վիրավորներով՛՛,-նշել է նա։ 

՛՛Առճակատման ցանկացած ՛՛թեժ՛՛ փուլի սկիզբը, իհարկե, չի նպաստում հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի խթանմանն ուղղված համատեղ քայլերի մթնոլորտին: Մենք կոչ ենք անում մարդկանց զերծ մնալ նման քայլերից՛՛,- ասել է նա։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: