չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուսական կողմի ջանքերը շատ արդյունավետ էին թե՛ հուլիսին թե՛ դրանից առաջ․ Զոհրաբ Մնացականյան

Ռուսական կողմի ջանքերը շատ արդյունավետ էին թե՛ հուլիսին թե՛ դրանից առաջ․ Զոհրաբ Մնացականյան

Սկսած 90-ականների կեսերից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, որը ներառում է Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, եղել և մնում է բանակցային գործընթացի միակ ձևաչափը։  Այս մասին Ինտերֆաքս-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանելով հարցին, թե արդյո՞ք համաջայն է, որ պետք է փոխել բանակցությունների ձևաչափը։  

«Այն ունի կոնկրետ արդյունքներ։ Սա միջազգային հանրության կողմից ճանաչված ձևաչափ է, որը ներառում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ։ Երեք երկրներ, որոնք ունեն բավական ուժեղ ռեսուրս ՝ քաղաքական, դիվանագիտական, միջնորդության ֆունկցիա իրականացնելու համար։ Այդ երկրների ներգրավվածությունը մնում է շատ ամուր»,- ասել է Մնացականյանը։ 

ԱԳ նախարարի խոսքով՝ աս տարիների ընթացքում մշակվել է մի ամբողջ մեխանիզմ, տարբեր պարամետրերի և մոտեցումների մի ամբողջ Կատալոգ, որոնք ապահովում են այն շրջանակները, որտեղ հնարավոր է փոխզիջում մշակել․շոշափելի եւ իրական փոխզիջում։

«Մենք այս առումով շարունակում ենք և շարունակելու ենք աջակցել այդ միջնորդական ձևաչափին»,-ընդգշծել է նա։  

Խոսելով Ռուսաստանի՝  որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերի մասին ԱԳ նախարարն ասել է․

«Ռուսաստանի Դաշնությունը Մինսկի խմբի համանախագահներից մեկն է։ Ռուսական կողմի ջանքերը շատ արդյունավետ էին, դա դրսևորվեց թե հուլիսին, թե դրանից առաջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանի ներգրավվածությունը բոլոր մակարդակներում ընդգծում է այն լրջությունը, որ Ռուսաստանն ունի այս գործընթացի վերաբերյալ, և այն կարևոր ներդրումը, որ Ռուսաստանն ապահովում է մյուս համանախագահների հետ խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքում։ Այստեղ մեզ մոտ որևէ հարց չի առաջանում, և համանախագահների աշխատանքը կասկածի տակ դնելու ցանկացած փորձ, որն, ի թիվս այլ բաների, էսկալացիայի տեսանկյունից կարևոր զսպող գործոն է, ինչպես նաև առկա ձևաչափի վրա ճնշում գործադրելը, անընդունելի է»։

  • Կիսվել: