կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռումինիայի արքայազն Ռադուն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ռումինիայի արքայազն Ռադուն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հայաստանում գտնվող՝ Ռումինիայի արքայազն Ռադուն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Արքայազն Ռադուին ուղեկցում էին Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը և ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ դրվեց Ռումինիայի թագավորական ընտանիքի անունից: Այնուհետև արքայազն Ռադուն ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ արքայազն Ռադուն շրջեց թանգարանով, ծանոթացավ ներկայացված ցուցանմուշներին: Ավարտին նա գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում՝ նշելով, որ պատասխանատվությունն ու հիշողությունները պահպանելը միակ ուղին է բացառելու ողբերգություններն ու տառապանքը՝ ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում:

Հիշեցնենք, որ Բուլղարիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

  • Կիսվել: