չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ռուբիոն և Կոբախիձեն քննարկել են անվտանգությունը Կովկասում

Ռուբիոն և Կոբախիձեն քննարկել են անվտանգությունը Կովկասում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, ներառյալ՝ անվտանգությունը Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում՝ ասված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Կոբախիձեն էլ հայտարարել է, որ հեռախոսազրույցը արդյունավետ է եղել, քննարկվել է հարաբերությունների վերագործարկումը և Վրաստանի դերը Կովկասյան տարածաշրջանում:

Մենք հանձնառու ենք վրաց-ամերիկյան կապերի ամրապնդմանը, տարածաշրջանային կայունության և փոխկապակցվածության աջակցմանը՝ նշել է Վրաստանի վարչապետը։

  • Կիսվել: