չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իսրայելը պատրաստ է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. ՑԱԽԱԼ

Իսրայելը պատրաստ է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. ՑԱԽԱԼ

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, պատրաստ է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը:

Նա նշել է, որ Իրանի՝ պայմաններ թելադրելու և իրականությունը փոխելու փորձը կձախողվի։

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանն ու Իսրայելը համաձայնել են դադարեցնել ռազմական գործողությունները մեկ շաբաթով:

 

  • Կիսվել: