կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Ռուբինյանը վստահեցնում է՝ սեպտեմբերին պшտերшզմ չի սպասվում

Ռուբինյանը վստահեցնում է՝ սեպտեմբերին պшտերшզմ չի սպասվում

Բարեբախտաբար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է մանդատ՝ կազմելու Կառավարոթյուն: Մենք ասել ենք, որ եթե ընդդիմությունը հաղթի և գա իշխանության, ընդդիմությունն իրականացնելու է իր ծրագիրը, և մենք ասել ենք, որ եթե ընդդիմությունը գա իշխանության և անի այն, ինչ խոստացել է անել, օրինակ՝ վերանայել խաղաղության պայմանագիրը, TRIPP-ի շուրջ պայամանվորվածությունը և այլն, ապա դա ակնհայտորեն և անխուսափելիորեն բերելու է պատերազմի: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ սեպտեմբերին լինելու է աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չստանա սահմանադրական մեծամասնություն:

Աննա Գրիգորյանը հետաքրքրվեց՝ Հայաստանին պատերազմ սպասվո՞ւմ է, քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» չի ստացել սահմանադրական մեծամասնություն:

Ի պատասխան՝ Ռուբինյանը հայտարարեց. «Ո՛չ, սեպտեմբերին չի սպասվում պատերազմ, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է վստահ մանդատ՝ շարունակելու խաղաղության գործընթացը, և մենք այն շարունակելու ենք և հաջողությամբ հասցնելու ենք ավարտին: Այո՛, սահմանադրական մեծամասնություն չենք ստացել, ինչը կարող է մի փոքր բարդացնել խաղաղության ապահովման մեր գործը, բայց ամենևին չի կանխի դա: Կարծում եմ՝ մեր ստացած մանդատը լիովին բավարար է խաղաղությունն անշրջելի դարձնելու համար»:

  • Կիսվել: