Ռուբեն Վարդանյանը «ստվերից» դուրս է գալիս. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․
Եվ ահա, ընտրությունների քարոզարշավի մեկնարկին Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ փաստացի վերջնական «կնիք» է դրել այդ կուսակցության հետ իր առնչության թեմայի վրա: «Կոչ եմ անում բոլորին մասնակցել ընտրություններին և աջակցել «Ապրելու երկիր» կուսակցությանն ու մեր թեկնածու Մանե Թանդիլ յանին։ Մեսրոպ Առաքել յանին ու Մանե Թանդիլ յանին ճանաչում եմ որպես Արցախի իսկական նվիրյալների, որոնք, ինչպես և ես, պատրաստ են զոհել ամեն ինչ, եթե պետք է՝ կյանքը տալ հանուն Արցախի։
Հանուն Արցախի նշանակում է՝ նաև հանուն Հայաստանի ու հանուն հայ ազգի»,-գրել է Վարդանյանը, որը նաև Արցախից տեսակապով ելույթ ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության քարոզարշավի մեկնարկին: Շատերի կարծիքով, այս բացահայտ դիրքավորումը մեծ օգնություն է «Ապրելու երկիր» կուսակցությանն ու Մանե Թանդիլ յանին ու ինքնին կարող է էապես ազդել ընտրական պրոցեսում ուժերի «ռասկլադի» վրա՝ հաշվի առնելով Վարդանյանի անձը, հեղինակությունը, ճանաչումը, ինչու չէ՝ նաև ռեսուրսները:»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում