ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ  նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը

Ռուբեն Ռուբինյանը ԱԺ  նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ  նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։

Այս մասին Ռուբինյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Քանի որ ես Ազգային ժողովի նախագահի թեկնածու եմ ընտրվել, այդ պաշտոնում ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել»,- ասաց Ռուբինյանը։

Հարցին, թե ո՞վ կարող է նրան փոխարինել այդ պաշտոնում, Ռուբինյանը պատասխանեց, որ այս պահին տեղեկություն չունի։

«Որքան տեղյակ եմ, դեռ պարզ չէ, թե ով է լինելու։ Բնականաբար, վարչապետը և կառավարությունը կորոշեն»,- նշեց ԱԺ փոխնախագահը։

  • Կիսվել: