ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Իրաքի խորհրդարանի պատվիրակությանը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Իրաքի խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով իրաքցի խորհրդարանականներին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ վերջին տարիներին ակտիվացել են միջխորհրդարանական հարաբերությունները: ԱԺ փոխնախագահի խոսքով երկու ժողովուրդներն ունեն հազարամյա բարեկամական ավանդույթներ և կապեր, որոնք ամուր հիմք են միջպետական փոխգործակցության համար:

Կողմերը խոսել են տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության հնարավորությունների մասին:

Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ Հայաստան են այցելել զարգացնելու խորհրդարանական մակարդակով փոխգործակցությունը:

Հյուրերը նշել են, որ աջակցում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերին:

  • Կիսվել: