հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուբեն Ռուբինյանն էլ մոռացել ա ինչ խոնարհ հայացք էր գործի դնում՝ դեպի Բարգավաճը․ ԲՀԿ-ական պատգամավոր

Ռուբեն Ռուբինյանն էլ մոռացել ա ինչ խոնարհ հայացք էր գործի դնում՝ դեպի Բարգավաճը․ ԲՀԿ-ական պատգամավոր

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ հանրահավաք անցկացնելու մտադրությանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Գնացեք վախ չափողի մոտ... Ինչ ա Ծառուկյանը հայտարարեց հանրահավաքի մտադրության մասին, խառնվել են իրար:

Մեկը մեկի հետևից անբովանդակ ու անպարկեշտ ելույթներ են հորդում: Ու հետաքրքիրն էն ա, որ մարտի են հանվել ոչինչ չատող անուն-ազգանունավորները: Դե տարեցներն իմաստուն են, փորձ ունեն, չեն մխտռվում, հասկանում են, որ «Սա էլ կանցնի»...

Էն Ռուբեն Ռուբինյանն էլ մոռացել ա, թե հանձնաժողովի նախագահ ընտրվելուց առաջ ինչ խոնարհ հայացք էր գործի դնում՝ դեպի Բարգավաճը...

Ա՛յ վախվորածներ, վախ չափողի մոտ գնացեք... Շուտով շատ-շատերդ մանդատը կորցնելուց հետո ցածրակարգ աշխատանք եք հայցելու (բայց ապարդյուն)...»:

  • Կիսվել: