երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանը Սևանում հանդիպել է «Հաղթանակած» նախաձեռնության հավաքի երիտասարդներին

Ռոբերտ Քոչարյանը Սևանում հանդիպել է «Հաղթանակած» նախաձեռնության հավաքի երիտասարդներին

Ռոբերտ Քոչարյանը Սևանում  եղել է «Հաղթանակած» նախաձեռնության հավաքի երիտասարդներին հյուրը։Այս ամսին տեղեկնում ենք նրա ֆեյսբուքյան էջից։
 
Հայաստանի երկրորդ նախագահը հաղթանակած2020-ի ճամբարականներին ոգևորել է Արցախյան հաղթանակի պատմություններով: Խարույկի շուրջ երիտասարդների անդադար հարցերն առնչվում էին Հայաստանի ապագային։
 
«Եթե կորցնենք մեր զգոնությունը, մեր ազգային արժեքների տեղը կզբաղեցնեն օտարածին և կործանարար շինծու արժեքները», - նշել է Ռոբերտ Քոչարյանը։
 
«Հաղթանակածի» երիտասարդների հետ հանդիպման գլխավոր պահն է դարձել հավաքի խորհրդանիշ դրոշի վրա ստորագրության արարողությունը․ որպես Արցախի հերոս, Ռոբերտ Քոչարյանն իր ստորագրությունն է ավելացրել Պարգև Սրբազանի, Արկադի Տեր-Թադևոսյանի, Արշավիր Ղարամյանի, Սեյրան Օհանյանի, Արկադի Ղուկասյանի, Ռոբերտ Աբաջյանի (եղբոր) և Արցախի մյուս հերոսների ստորագրությունների կողքին։
 
Հանդիպման տեսանյութն այստեղ։
 

  • Կիսվել: