շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի ՀՀ նախագահի պաշտոնում․ Խամոյան

Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի ՀՀ նախագահի պաշտոնում․ Խամոյան

Ռոբերտ Քոչարյանն իր թեկնածությունը չի առաջադրի ՀՀ նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
 

Նրա խոսքով՝ նախագահի թեկնածուի առաջադրման հարցի քննարկումներն այս փուլում նախնական բնույթ են կրում։ «Այդ հարցի հիմնական եւ մանրամասն քննարկումը մենք դեռ չենք անցկացրել», - հայտարարել է նա: Այնուամենայնիվ, Խամոյանը վստահ է, որ Քոչարյանի թեկնածությունը չի առաջադրվի։

Նշենք, որ իշխող ուժը արդեն կողմնորոշվել է նախագահի իր թեկնածուի հարցում` դա ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է:

  • Կիսվել: