Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին․ նիստը տեղի կունենա այսօր
Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանին, դատական նիստը նշանակվել է ժամը 20։30-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Օրբելյանը։
«Պարոն Քոչարյանը մոտ երկու շաբաթ առաջ վիրահատություն էր տարել, դրանով էր պայմանավորված առողջական վիճակի որոշակի սրացումը, հիվանդանոցում էր, այս պահին վերջին՝ հիվանդանոցից տեղափոխվելուց առաջ տեղեկություններ չունեմ, միայն կարող եմ ասել, որ երեկ դատարան չի տեղափոխվել, որովհետև բժշկական ցուցում է եղել։ Վիրահատությունը ենթադրում է, որ մեկ ամիս ռիսկային գոտում է, ևս երեք ամիս հետվիրահատական շրջան է»,- ասաց Օրբելյանը՝ նշելով, որ ենթադրվում է՝ առողջական վիճակը բավարարել է, որ ներկայացրել են դատարան։



