հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվելու է. պաշտպան

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվելու է. պաշտպան

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի որոշումից հետո ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվելու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

«Բարձր դատարանը գտնվեց իր բարձունքի վրա, սա նշանակում է, որ 300.1 հոդվածով ինչպես ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, այնպես էլ այս հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվելու է։ ՍԴ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասաց Վարդևանյանը:

  • Կիսվել: