երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՌԴ-ն կոնկրետ քայլեր է կատարում Մինսկի խմբի շրջանակներում. Մարիա Զախարովա

ՌԴ-ն կոնկրետ քայլեր է կատարում Մինսկի խմբի շրջանակներում. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական  ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Նա նշել է, որ հրադադարի ռեժիմի խախտումները սկսել են նվազել, սակայն լարվածությունը շարունակում է պահպանվել հայ-ադրբեջանական սահմանին։

«Հետագա էսկալացիան կանխելու համար մենք՝ որպես համանախագահներից մեկը, կոնկրետ քայլեր ենք կատարում Մինսկի խմբի շրջանակներում և գործում ենք ինքնուրույն: Սերգեյ Լավրովը արտակարգ հեռախոսազրույցներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Այս շաբաթ նա քննարկել է իրավիճակը Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ: Փոխգործակցություն է իրականացվում ռազմական գերատեսչությունների միջոցով»,- ասել է Զախարովան։

Ըստ նրա՝ Մոսկվան հույս ունի, որ միջազգային ուղևորությունների սահմանափակումների վերացումից հետո հնարավոր կլինի առարկայականորեն մշակել հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը:

  • Կիսվել: