հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
ՌԴ-ի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հետ կապված կոնկրետություն չկա

ՌԴ-ի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հետ կապված կոնկրետություն չկա

Թուրքիայի, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման օրվա և վայրի մասին կոնկրետ տեղեկություններ չկան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիին՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրին։
 
«Հանդիպման օրվա կամ վայրի մասին կոնկրետ տեղեկություն չկա: Առայժմ հարցը մնում է առաջարկի մակարդակում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահն իր մտադրության մասին հայտարարել էր ԱՄՆ ` ՄԱԿ-ի ԳԱ մեկնելուց առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ։ Էրդողանը նշել էր, որ մտադիր է հանդիպումը քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
 
Էրդողանը նաև ասել էր, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից առաջարկին պատասխան դեռ չի ստացվել:

  • Կիսվել: