երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՌԴ և ԵՄ ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել է ԼՂ կարգավորման հարցը

ՌԴ և ԵՄ ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել է ԼՂ կարգավորման հարցը

Այսօր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ռուդենկոն հանդիպել է Եվրամիության՝ քաղաքական հարցերով արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Էնրիկե Մորոյի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել առարկայական քննարկում ԱՊՀ տարածքում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի և Հարավային Կովկասում անվտանգության հարցերի վերաբերյալ միջազգային ժնևյան քննարկումների ընթացքի վերաբերյալ:

Հաղորդվում է նաև, որ ռուսական կողմը շեշտել է ցանկացած ապօրինի գործողության անընդունելիությունը, որն ուղղված է ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելուն և նրանց սահմանադրական-իրավական կարգի խախտմանը:

 

  • Կիսվել: