ՌԴ դեսպանատան դիմացի ակցիան կշարունակվի, տարբեր ՀԿ-ներ նամակներ են պատրաստել դեսպանին դիմելու համար
Այսօր Ռուսաստանի դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիներ ցույց են կազմակերպել՝ հաջակցություն Ադրբեջանի կողմից առևանգված երեք արցախցի երիտասարդների:
Ինչպես նշեցին ակցիայի մասնակիցները՝ նրանք հավաքվել են այստեղ, որպեսզի ՌԴ-ից պահանջեն վերադարձնել երիտասարդներին, քանի որ հենց ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ գալու ճանապարհին են նրանք առևանգվել՝ Հակարիի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետի մոտից:
Ակցիայի մանսակիցներից մեկն էլ ասաց, որ այս պահին տարբեր ՀԿ-ներ իրենց անունից, որոշ խմբերի անունից նույնաբովանդակ նամակներ են փոխանցել ՌԴ դեսպանատուն, սակայն նամակնեը հենց իրենց՝ ակցիայի կազմակերպիչների անունից չեն:


