ՌԴ ԱԳՆ տեղակալն ու ՀՀ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները
Օգոստոսի 31-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն՝ մանրամասն զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները։