շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
 ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ուկրաինայի հարցում Երևանի դիրքորոշումը

ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ուկրաինայի հարցում Երևանի դիրքորոշումը

Մոսկվան ընդգծել է Երևանի և Բաքվի հավասարակշռված դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. նույնիսկ աննախադեպ արտաքին ճնշման և հակառուսական արշավի պայմաններում գործընկերները կառուցում են ազգային շահերի վրա հիմնված քաղաքականություն, ՌԻԱ «Նովոստի»-ին տված տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Մենք նշում ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերների հավասարակշռված դիրքորոշումն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և դրա հետ կապված Արևմուտքի կողմից աննախադեպ հակառուսական արշավի վերաբերյալ։ Մենք լավ գիտենք արտաքին ուժերի ճնշումը, որին բախվում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունները, և մենք բարձր ենք գնահատում այն փաստը, որ և՛ Բաքվում, և՛ Երևանում արտաքին քաղաքականություն կառուցելիս առաջնորդվում են առաջին հերթին սեփական ազգային շահերով», ասել է դիվանագետը։

 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: