շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քըլըչը՝ հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու մասին․ «Դեռ առաջընթաց չկա»

Քըլըչը՝ հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու մասին․ «Դեռ առաջընթաց չկա»

Հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու հարցում առաջընթաց դեռ չկա։ Այս մասին այսօր «Ռիա Նովոստի»-ին ասել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ  Սերդար Քըլըչը։

 «Դեռ առաջընթաց չկա»,- ասել է թուրք պաշտոնյան։

Նախօրեին ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էր կրկին հայտարարել, որ Հայաստանն ու Թուրքիան աշխատանքներ են տանում՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտաական անձնագիր ունեցողների առջև հայ-թուրքական սահմանը բացելու ուղղությամբ։

«Դեռ առաջընթաց չկա, աշխատում ենք»,- այս առնչությամբ ասել է Թուրքիայի ներկայացուցիչ Քըլըչը։

 

  • Կիսվել: