երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սերդար Քըլըչը Հայաստանի հետ սահմանամերձ Կարս է այցելել

Սերդար Քըլըչը Հայաստանի հետ սահմանամերձ Կարս է այցելել

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր թիմի հետ նախօրեին Հայաստանի հետ սահմակից Կարս է այցելել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Քըլըչն այցելել է Անիի ավերակներ, Կարսին հարակից Բողաթեֆե գյուղում գործող Պանրի թանգարան, Կարսում գտնվող Պատերազմի պատմության թանգարան, եղել նաեւ Հայաստանի հետ սահմանի՝ Ակյակա գյուղի՝ այս պահին չգործող անցակետ, որից քիչ հեռավորության վրա Շիրակի մարզի Ախուրիկ գյուղն ու հայկական կողմի անցակետն են։ Հաղորդվում է, որ Քըլըչը որոշ հանդիպումներ է անցկացրել։

  • Կիսվել: