Քրեական վարույթ չունենք. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը` Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամի ենթադրյալ խախտումների մասին
Քրեական վարույթ չունենք։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը խոսել է Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամի ենթադրյալ խախտումների մասին։
«Մենք ունենք գործեր, որոնք իրացվում են, հրապարակվում են։ Ձեր նշած դեպքով մենք քրեական վարույթ չունենք»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների ասաց Արթուր Նահապետյանը։
Նշենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմել Վարչական դատարան՝ պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին:


