ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՔՊ-ում դերերն ու դերակատարները խառնվել են. «Ժողովուրդ»

ՔՊ-ում դերերն ու դերակատարները խառնվել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում մի իսկական խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, դերերն ու դերակատարներն ամբողջությամբ խառնվել են: Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այլեւս ակտիվ չէ խմբակցության հետ կապված կազմակերպչական հարցերում. նա միայն դե յուրե է համարվում խմբակցության ղեկավար:

Իրականում խմբակցությունը կառավարում է քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որը 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Գործուղումների հետ կապված հարցերն էլ հիմնականում Արթուր Հովհաննիսյանը քննարկում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, եւ միասին են որոշում, թե որ պատգամավորն ուր մեկնի: Անգամ երբ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգներ են «իջեցվում» ՔՊ-ականներին, դա էլ Հովհաննիսյանի միջոցով է արվում: Կոնջորյանը մնացել է միայն քաղաքական հայտարարություններ անելու համար՝ որպես դե յուրե խմբակցության ղեկավար»:

 

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: