երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՔՊ-ն քաղաքացիական պատերազմ է սկսել Վարդենիսի բնակիչների դեմ. Գեղամասարի համայնքապետ

ՔՊ-ն քաղաքացիական պատերազմ է սկսել Վարդենիսի բնակիչների դեմ. Գեղամասարի համայնքապետ

ՔՊ-ն քաղաքացիական պատերազմ է սկսել Վարդենիսի բնակիչների դեմ, դեկտեմբերի 30-ի ավագանու նիստը, քաղաքապետի ընտրությունը կայացել են օրենքի սահմաններում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը։

Նա համոզված է, որ այօր ոստիկանությունը իրավունք չուներ թույլ չտալ ավագանու ընտրված անդամներին մուտք գործել Վարդենիսի քաղաքապետարանի շենք։

Ավետյանի խոսքով՝ գործընթացներին միջամտում են անմիջապես կառավարությունը, ոստիկականական զորքերը, ինչը, ըստ նրա, ՛՛շատ տգեղ է դիտվում՛՛։

՛՛Նախապես հայտարարվել էր, կայքում տեղադրված էր, որ այսօր երդմնակալության արարողությունը լինելու է։ Եթե ամեն ինչ տեղի է ունեցել սահմանադրական օրենքների համաձայն, ապա մեր ոստիկանները պարտավոր էին ոչ թե փակել քաղաքապետարանի մուտքը, այլ միջոցներ ձեռնարկել, որպեսզի անխոչընդոտ տեղի ունենա երդմնակալությունը՛՛,-ասաց Ավետյանը՝ այս իրավիճակը համարելով ՛՛Սահմանադրության ոտնահարում մեր կառավարության կողմից՛՛:

Հիշեցնենք, որ Վարդենիսում ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 5-ին։ ՔՊ-ն ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմել, դեկտեմբերի 30-ի ավագանու անդրանիկ նիստի ընթացքում համայնքապետ են ընտրել Ահարոն Խաչատրյանին։

 

  • Կիսվել: