ՔՊ-ն պատրաստվում է հաղթել Գյումրու առաջիկա արտահերթ ընտրություններում. Արթուր Հովհաննիսյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է հաղթել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում:
Այս մասին հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Անդրադառնալով հարցին, թե ՔՊ–ն Գյումրիի ՏԻՄ ընտրություններում պատրա՞ստ է կոալիցիա կազմել «Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանի հետ, եթե անհրաժեշտություն լինի՝ Արթուր Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է հաղթել Գյումրիի առաջիկա արտահերթ ընտրություններում»,-ասաց Հովհաննիսյանը: